Jump to content

Ֆրեդ Կավլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդ Կավլի
Ծնվել էօգոստոսի 20, 1927(1927-08-20)[1]
Eresfjord, Nesset municipality, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա[2]
Մահացել էնոյեմբերի 21, 2013(2013-11-21)[1] (86 տարեկան)
Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, ձեռնարկատեր և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Տեխնիկական գիտությունների նորվեգական համալսարան
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա, Տեխնիկական գիտությունների նորվեգական համալսարան և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[3]
Ալմա մատերՆորվեգական տեխնոլոգիական ոնստիտուտ
Պարգևներ
Պատվո շքանշան
և Բենջամին Ֆրանկլինի մեդալ
 Fred Kavli Վիքիպահեստում

Ֆրեդ Կավլի (անգլ.՝ Fred Kavli; օգոստոսի 20, 1927(1927-08-20)[1], Eresfjord, Nesset municipality, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա[2] - նոյեմբերի 21, 2013(2013-11-21)[1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), նորվեգական ծագումով ամերիկացի մուլտիմիլիոնատեր և մեկենաս։ Kavli Foundation-ի (United States) հիմնադիր և նախագահ։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ եղբոր հետ մատակարարել է բնափայտ և փայտե վառելանյութի բրեկետներ։ Կրթությունը ստացել է Նորվեգիայի տեխնոլոոգիական համալսարանում «Կիրառական ֆիզիկայի» մասնագիտությամբ։ 1956 թվականին մեկնել է Ամերիկա։ 1958 թվականին հիմնել է Kavlico ընկերությունը, որը զբաղվում էր օդագնացության, տիեզերանավերի և ավտոմոբիլային շարժիչների ցուցիչների մշակմամբ և արտադրությամբ։ Ֆրեդ Կավլին վաճառեց իր ընկերությունը 2000 թվականին 340 միլիոն դոլարի դիմաց։

2001 թվականին Կավլին Սանտա Բարբարայի կալիֆոռնիական համալսարանի Տեսական ֆիզիկայի համալսարանին (UCSB) նվիրաբերեց 7,5 միլիոն դոլար։ 2003 թվականին այդ համալսարանը կոչվել է նրա անունով։

2007 թվականին Կավլին սահմանեց մրցանակ աստղաֆիզիզիկայում, նանոտեխնոլոգիայում և նյարդաբանությունում իրենց նվաճումներով աչքի ընկածների համար (Կավլիի մրցանակ)։

Արժանացել է Բոուերի (2011) և Citation for Leadership and Achievement от Council for Scientific Society Presidents (2012) մրցանակների։ Արժանիքների շքանշանի աստղով կոմանդոր է (Նորվեգիա)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]